304 օր անց. Միակ անպարտելին «Միլանն» էր. պարտվեց

Իտալիայի ընթացիկ առաջնության 16-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 3:1 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»: «Միլանը» միակ թիմն էր Եվրոպայի առաջատար 5 լիգայի թիմերի շրջանում, որն ընթացիկ մրցաշրջանում դեռ չէր պարտվել: Դեկտեմբերին դրանք չորսն էին, «Վոլֆսբուրգն» ու «Բայերը» պարտվեցին «Բավարիային» դեկտեմբերի 16-ին և 19-ին, իսկ «Յուվենտուսը» դեկտեմբերի 22-ին պարտվեց «Ֆիորենտինային»:

Ընդհանուր առմամբ «Միլանն» անպարտելի էր 27 խաղ անընդմեջ: Վերջին անգամ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը պարտվել էր 304 առաջ անցած առաջնության 26-րդ տուրի «Ջենոայի» հետ տնային խաղում (1:2):

Ընթացիկ առաջնությունում «Միլանը» կայացած 16 տուրից հետո վաստակած 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am