Մեսսին վերջին 17 տարվա անտիռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ և պարտվեց 3:0 հաշվով:

Կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին մասնակցեց մրցավեճին և 11 հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից 7-ը ուղիղ դարպասին և չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Սկսած 2003/04 թթ մրցաշրջանից սա առաջին դեպքն է, երբ խաղացողը Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղում այդքան հարված է կատարում և գոլ չի խփում:

Հաղթանակից հետո «Յուվենտուսը» խմբում անցավ «Բարսելոնայից» և հաջորդ փուլ դուրս եկավ առաջին տեղով: «Բարսան» անցավ երկրորդ տեղով, իսկ ահա Եվրոպայի լիգայի խաղարկության ուղեգիր նվաճեց Կիևի «Դինամոն»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos