Անցնող տարում Մեսսին ամենաարդյունավետն է Լա Լիգայում

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» անցկացրել է 14 հանդիպում և վաստակած 24 միավորով հինգերորդ տեղում է: Նշված խաղերին կատալոնացիների կազմում մասնակցել է Լիոնել Մեսսին՝ խփելով 7 գոլ և կատարելով գոլային 1 փոխանցում: Ի դեպ, մեկ գոլ խփեց ու գոլային մեկ փոխանցում Լեոն կատարեց վերջին տուրի «Վալյադոլիդի» հետ մրցավեճում:

Ընդհանուր հաշվով 2020 թվականին գոլ + գոլային փոխանցում (35) հաշվարկում Լեոն հավասարը չունի Լա Լիգայում: Ընդհանրապես անցնող տարում Իսպանիայում նրանից շատ գոլ ոչ մի ֆուտբոլիստ չի խփել՝ 19 գոլ + 16 գոլային փոխանցում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am