Մեսսին առաջին կարմիր քարտը ստացավ «Բարսելոնայի» կազմում

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» մրցեց «Բարսելոնայի» հետ և հաղթեց 3:2 հաշվով: Հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ կատալոնացիներից հեռացվեց Լիոնել Մեսսին: Մրցավարն արգենտինացուն հեռացրեց դրվագի տեսակրկնությունը դիտելուց հետո:

Հատկանշական է, որ սա առաջին կարմիր քարտն էր Մեսսիի «Բարսելոնայի» կազմում: Հիշեցնենք, որ հաշվետու մրցավեճում Կումանի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, իսկ «Ատլետիկից» գոլերը խփեցին Օսկար դե Մարկոսը, Վիլյալիբրեն և Ուիլյամսը: Հավելենք, որ կիսաեզրափակչում «Ատլետիկն» անցել էր Մադրիդի «Ռեալի» արգելքը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am