Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» միավորներ կորցրեց: Կումանի գլխավորած թիմը սեփական դաշտում չկարողացավ հաղթեց «Կադիսին», գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Կողմերը գոլերը խփեցին 11 մետրանոցներից: Ի դեպ, հյուրերը խուսափեցին պարտությունից հիմնական ժամանակի ավարտից վայրկյաններ առաջ:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց և գոլը խփեց Լիոնել Մեսսին: Արգենտինացին առաջնության շրջանակներում գոլի հեղինակ դարձավ վեցերորդ խաղն անընդմեջ՝ խփելով 9 գոլ: Նման բան տեղի է ունենում առաջին անգամ սկսած 2019 թվականի փետրվարից (8 խաղ):
Ի դեպ, Մեսսին ևս մեկ պատմական արդյունքի հասավ «Բարսելոնայում»: Նա կատալոնացիների կազմում Լա Լիգայում անցկացրեց իր 506-րդ հանդիպումը՝ անցնելով Խավիից (505 հանդիպում) և դառնալով թիմում ամենաշատ խաղեր անցկացրած խաղացողը
Հոբելյանական 400-րդ հանդիպումը «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի շրջանակներում անցկացրեց կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Վերջինս դարձավ չորրորդ խաղացողը, որը «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայում հասնում է 400 խաղի սահմանագծին: Նրանից շատ խաղեր են անցկացրել Մեսսին (506), Խավին (505) ու Ինյեստան (442):
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am