Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ, իսկ հետո չարտերային թռիչքով մեկնել Սկոպյե, որտեղ երկու օր անց՝ սեպտեմբերի 5-ին, կկայանա Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
- Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
- Անատոլի Այվազով – «Ուրարտու»
- Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
- Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
- Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
- Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
- Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)
- Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
- Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
- Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
- Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
- Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
- Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
- Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
- Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)
- Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
- Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
- Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
- Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
- Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
- Սոլոմոն Ուդո – «Շիրակ»
Հարձակվողներ
- Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
- Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Խոակին Կապառոսի գլխավորած ընտրանին նախախաղային մարզումը Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում կանցկացնի վաղը: Մինչ այդ տեղի կունենա Կապառոսի և հավաքականի տղաներից մեկի համատեղ նախախաղային ասուլիսը: