Մեկ գոլ և երեք ռեկորդ. Լևանդովսկին՝ իր գծի մեջ

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Գելզենկիրխենի «Շալկեի» դարպասը: Բավարացիների կազմում 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:

Սա 23-րդ գոլն էր Լևանդովսկիի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում: Լեհ հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է այսքան գոլ խփել մեկնարկային 18 տուրից հետո: Բացի այդ, Լևանդովսկին դարձավ Գերմանիայի առաջնության պատմության առաջին խաղացողը, որը գոլ է խփում արտագնա 8 խաղում անընդմեջ: Ի դեպ, լեհ ռմբարկուն կրկին գրավեց «Շալկեի» դարպասը: Նա դա արել էր նաև գելզենկիրխենցիների հետ նախորդ 10 խաղում անընդմեջ: Սա Բունդեսլիգայի համար ռեկորդային շարք է:

Կայացած 18 տուրից հետո «Բավարիան» վաստակած 42 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Մոտական հետապնդող «Լայպիցգն» ակտիվում ունի 35 միավոր: Հավելենք, որ «Շալկեի» հետ խաղում խփած գոլը 500-րդն էր Լևանդովսկիի կարիերայում: 

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am