Մբապեն լավագույնն է վերջին չորս մրցաշրջանում

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Պարի Սեն Ժերմենը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց թուրքական «Իստանբուլին»: Մրցավեճում հյուրերի կազմում երկու գոլային փոխանցում կատարեց Կիլիան Մբապեն: Սկսած 2017/18 թթ մրցաշրջանից Մբապեն Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում կատարել է 14 գոլային փոխանցում: Այս ցուցանիշով ֆրանսիացին լավագույնն է:

Hot Videos