Կիլիան Մբապեի բենեֆիսը «Նոու Կամպում»

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենը» կամային հաղթանակ տարավ «Բարսելոնայի» հետ խաղում: Հյուրերի կազմում փայլեց Կիլիան Մբապեն:

Ֆրանսիացի ռմբարկուն դարձավ երրորդր ֆուտբոլիստը, որին հաջողվել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հեթ-տրիկի հեղինակ դառնալ «Բարսելոնայի» հետ խաղում: Մինչ այս նման հաջողությամբ հպարտանում էին Անդրեյ Շևչենկոն ու Ֆաուստինո Ասպրիլլան: Վերջիններս կատալոնացիների դարպասն երեքական գոլ խփել են 1997 թվականին մրցաշարի խմբային փուլի շրջանակներում: Ի դեպ, այդ ժամանակ Մբապեն դեռ չէր ծնվել:

Բացի այդ Մբապեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության մեջ, որը փլեյ-օֆֆ փուլում դուբլ է ձևակերպում «Բարսելոնայի» հետ խաղում:

Հիշեցնենք, որ Մբապեն Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում իր նորամուտը նշել է 2016/17 թթ. մրցաշրջանում: Այս ընթացքում հասցրել է անցկացնել 41 հանդիպում, խփել է 24 գոլ և կատարել գոլային 16 փոխանցում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos