Մարինին տեղափոխվել է «Սևան»

«Սևանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ժունիորի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել բրազիլական «Ֆլամենգո», «Կորինտիանս», «Սան Պաոլո» թիմերում ։ Հայաստանում խաղացել է «Գանձասար-Կապանի» կազմում։ 2019/20 թվականներին խաղացել է Իրանի առաջնությունում։ Իսկ մինչև «Սևան» տեղափոխվելը եղել է «Լոռիի» ֆուտբոլիստ։