Մահացել է Դիեգո Մարադոնան

60 տարեկան հասակում մահացել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: «Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի նախկին խաղացողը մահացել է սրտի կանգի պատճառով, հայտնում է Clarin-ը:

Նոյմեբերի 11-ին Մարադոնան դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել էր վիրահատության: Նշվում էր, որ դուրս գրվելուց հետո Մարադոնան շարունակել է բուժումը կլինիկաներից մեկում ալկոհոլային կախվածության դեմ:

Վերջին անգամ Մարադոնային հանրությունը տեսել է հոկտեմբերի 30-ին Արգենտինայի առաջնության առաջին տուրի «Խիմնասիա և Էսգրիմա» — «Պատրոնատո» հանդիպման ժամանակ: Նրա թիմն այդ խաղում հաղթել է 3:0 հաշվով: Հանդիպումը նվիրված էր նրա 60-ամյակին: Խաղից առաջ նրան են հանձնել հուշանվեր: Դիեգոն չի մնացել մարզադաշտում և չի հետևել մրցավեճին: Ըստ լուրերի նա իրեն վատ է զգացել: Ավելի ուշ նշվեց, որ նրան տեղափոխել են Լա-Պլատայի Իպենսա կլինիկա:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos