Մաիլսոն Լիման վերադարձել է «Արարատ-Արմենիա»

«Արարատ Արմենիա» է վերադարձել կիսապաշտպան Մաիլսոն Լիման, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: 27-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հունվարին տեղափոխվել էր «Դիբբա Ալ-Հիսն»:  Մինչ այդ Լիման երկու մրցաշրջան էր անցկացրել «Արարատ Արմենիայի» կազմում։ Բրազիլացին 69 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 18 գոլային փոխանցում: