Մահացել է Ժերար Ուլյեն

73 տարեկան հասակում կյանքից հեռացել է անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ժերար Ուլյեն: Ֆրանսիացի մասնագետի մահվան պատճառների մասին չի հաղորդվում:

Ուլյեն մարզչական կարիերայի ընթացքում լուրջ արդյունքների է հասել «Լիվերպուլի» ղեկին: 1998 թվականից մինչև 2004 թվականը Ուլյեի գլխավորությամբ «Կարմիրները» նվաճել են 6 տիտղոս. ՈւԵԱՖ-ի գավաթի խաղարկության գավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը, Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև Անգլիայի լիգայի խաղարկության գավաթն երկու անգամ:

Կարիերայի ընթացքում Ուլյեն աշխատել է նաև ֆրանսիական «Լիոնում», «Պարի Սեն Ժերմենում», «Լանսում»: Նրա վերջին ակումբն եղել է անգլիական «Աստոն Վիլան», որը գլխավորել է 2010 թվականից մինչև 2011 թվականը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos