«Մադրիդը» Չեմպիոնների լիգայի խաղարկության ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում միայն Մադրիդի «Ռեալը» կարողացավ ապահովել իր տեղը 1/8 եզրափակչում: Զիդանի սաները սեփական հարկի տակ կարողացան հաղթել Մյունխենգլադբախի «Բորուսիային»:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 29-րդ անգամ մադրիդցիները հաղթահարեցին խմբային փուլի արգելքը (ներառյալ երկրորդ խմբային փուլերը, որոնք անցկացվել են 1999 թվականից մինչև 2003 թվականը), ինչը համարվում է ռեկորդ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos