Առաջին անգամ պատմության մեջ. «Մադրիդի» հակառեկորդը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» Կիևում մրցեց Դոնեցկի «Շախտյորի» հետ և պարտվեց 2:0 հաշվով:

Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ Մադրիդի «Ռեալը» բաց է թողել 9 գոլ անցկացրած 5 խաղում: Ընթացիկ խաղարկությունում Զիդանի գլխավորած թիմն երկու անգամ հաղթել է միլանյան «Ինտերին» (2:0, 3:2), ոչ-ոքի են խաղացել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ (2:2) և երկու անգամ պարտվել են Դոնեցկի «Շախտյորին» (2:3, 2:0):

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԲՈՐՈՒՍԻԱ Մ. 5 2 2 1 16 7 8
2 ՌԵԱԼ Մ. 5 2 1 2 9 9 7
3 ՇԱԽՏՅՈՐ Դ. 5 2 1 2 5 12 7
4 ԻՆՏԵՐ 5 1 2 2 7 9 5

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am