Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 5-ից կսկսի նախապատրաստությունը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21-ի որակավորման փուլի 1-ին խմբի Շվեդիա Մ-21 — Հայաստան Մ-21 հանդիպմանը։ Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
- Սևակ Ասլանյան — «Փյունիկ»
- Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
- Վարդան Շահատունի — «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
- Արթուր Դանիելյան — «Արարատ-Արմենիա»
- Ալբերտ Խաչումյան — «Արարատ-Արմենիա»
- Յուրի Մաղաքյան — «Արարատ»
- Հովհաննես Նազարյան — «Շիրակ»
- Վահե Մուրադյան — «Արարատ»
- Կարեն Հովհաննիսյան — «Ալաշկերտ»
- Արսեն Սադոյան — «Շիրակ»
Կիսապաշտպաններ
- Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա»
- Նարեկ Աղասարյան — ԲԿՄԱ
- Սերգեյ Մկրտչյան — ԲԿՄԱ
- Նարեկ Գրիգորյան — ԲԿՄԱ
- Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ
- Արմեն Նահապետյան — «Փյունիկ»
- Կարեն Մելքոնյան — «Ուրարտու»
- Ռուդիկ Մկրտչյան — «Շիրակ»
- Պետրոս Աֆաջանյան — «Շիրակ»
- Էրիկ Վարդանյան — «Շիրակ»
- Էդգար Մովսեսյան — «Վան»
- Գևորգ Տարախչյան — «Ուրարտու»
Հարձակվողներ
- Լյովա Մրյան — «Շիրակ»
- Լևոն Վարդանյան — «Փյունիկ»
- Աբրահամ Պորտուգալյան — «Ուրարտու»
Ավելացնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Շվեդիա Մ-21-Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա չեզոք դաշտում՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում։