Երևանի «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆուտբոլիստ Լուիս Օգանայի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է: Կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի ժամկետը:
Նշենք, որ Օգանան թիմին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am