«Լոռին» բարձրացավ երրորդ հորիզոնական

Հայաստանի ընթացիկ առաջնության 15-րդ տուրի վերջին խաղում «Լոռին» Վանաձորում մրցեց Գյումրու «Շիրակի» հետ և հաղթեց 3:2 հաշվով: Տանտերերից գոլերը խփեցին Օսիպովը, Օհայոնն ու Արամ Քոչարյանը, իսկ ահա հյուրերից աչքի ընկան Ռուդիկ Մկրտչյանն ու Արտյոմ Միքայլեյանը:

ԼՈՌԻ-ՇԻՐԱԿ 3-2 (1-0) MC
1-0՝ Պավել Օսիպով 18՛, 1-1՝ Ռուդիկ Մկրտչյան 48՛, 2-1՝ Ալմոգ Օհայոն 49՛, 2-2՝ Արտյոմ Միքայելյան 65՛, 3-2՝ Արամ Քոչարյան 85՛
ԼՈՌԻ. 1.Արտյոմ Գոմելկո, 2.Նանա Անտվի (11.Ֆերնանդինյո, 56), 19.Իվան Բոժովիչ, 21.Արթուր Ավագյան, 25.Թիմուր Ռուդոսելսկի, 8.Արամ Քոչարյան, 10.Ալմոգ Օհայոն (14.Վիկտոր Սեզար, 71), 11.Ֆերնանդինյո (17.Նաուռ Աբուիդի, 75), 73.Պավել Օսիպով, 90.Եվգենի Սկոբլիկով (5.Ջիմի Ալեքսիս, 71), 28.Կլաուդիր Ժունիոր Մարինի, 91.Ալեքսանդր Ստեպանով
ՇԻՐԱԿ. 1.Սոկրատ Հովհաննիսյան, 3.Հովհաննես Նազարյան, 4.Արտյոմ Միքայելյան, 25.Աղվան Դավոյան, 7.Արման Ասլանյան (11.Մարտին Գրիգորյան, 81), 20.Ռուդիկ Մկրտչյան, 23.Պետրոս Աֆաջանյան (6.Էրիկ Վարդանյան, 63), 37.Սերյոժա Ուռուշանյան, 99.Ավո Լեյբ Ժունիոր, 21.Արտյոմ Գեւորգյան, 88.Վարդան Բակալյան (39.Լյովա Մրյան, 63)
Զգուշացում՝ Կլաուդիր Ժունիոր Մարինի 90՛ (Լ), Վարդան Բակալյան 38՛ (Շ), Սերյոժա Ուռուշանյան 45՛ (Շ) ; Մրցավար՝ Շահեն Աղայան

Տարվա վերջին մրցավեճում վանաձորցիները տարան հինգերորդ հաղթանակն առաջնությունում՝ այս ցուցանիշով հավասարվելով առաջատարներ «Ալաշկերտին» ու «Արարատ-Արմենիային»: Հաղթանակից հետո «Լոռին» բարձրացավ երրորդ հորիզոնական՝ վաստակած 17 միավորով: Թիմը մեկ միավորով է զիջում չեմպիոն «Արարատ-Արմենիային» և «Ալաշկերտին»: Ալբերտ Սոլոմոնովի սաներին երեք միավորը դժվար տրվեց առաջնության աուտսայդերի հետ խաղում: «Լոռին» խփեց երեք գոլ, մինչդեռ մինչ այդ անցկացրած 9 խաղում թիմը խփել էր ընդամենը 8 գոլ: Անցկացրած 10 խաղում լոռեցիները բաց են թողել 11 գոլ: Այն, որ թիմը այնքան էլ հուսալի չի գործում թիկունքում, ցույց տվեց նաև «Շիրակի» հետ հաշվետու խաղը: Բավական է նշել, որ «Լոռիից» (11 գոլ) ու «Նոայից» (11 գոլ) հետո, ամենաշատ գոլերը բաց է թողել հենց «Շիրակը» (29 գոլ):

  • Առաջնության ռմբարկուներ
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
02
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
03
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 4
04
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 4
05
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4

«Շիրակին» մի փոքր պակասեց առաջնությունում երրորդ ոչ-ոքին փախցնելու համար: Տիգրան Դավթյանի սաները վերջին տեղում են՝ անցկացրած 9 խաղում վաստակած 2 միավորով: Այս ընթացքում շիրակցիները խփել են 6 գոլ, որոնցից երկուսն իր ակտիվում գրանցել է կենտրոնական պաշտպան Արտյոմ Միքայելյանը: Վերջինս աչքի ընկավ մրցաշրջանի աշնանային հատվածի առաջին և վերջին խաղերում: Հենց նա է այս պահին թիմի գլխավոր ռմբարկուն:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ-Արմենիա 9 5 3 1 14 3 18
2.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
3. Լոռի 10 5 2 3 11 11 17
4.  Նոա 11 4 4 3 15 11 16
5.  Արարատ 9 4 3 2 13 6 15
6. Ուրարտու 9 4 3 2 13 8 15
7.  Վան 10 3 1 6 7 10 10
8.  Փյունիկ 9 0 5 4 2 6 5
9.  Շիրակ 9 0 2 7 6 29 2
Տուր 15 Քաղաք Մարզադաշտ
08.12.20 Լոռի Շիրակ Վանաձոր   ՎՖԱ մ/դաշտ 14:00
06.12.20 Փյունիկ Արարատ-Արմենիա Երևան   «Հանրապետական» 14:30
05.12.20 Վան Նոա Չարենցավան   քաղաքային 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos