Նախապատրաստական փուլի շրջանակներում Վանաձորի «Լոռին» ստուգողական խաղ անցկացրեց «Արարատի» երկրորդ թիմի հետ և հաղթեց 4:0 հաշվով: Սա առաջին ստուգողական հանդիպումն էր վանաձորցիների: Ինչ վերաբերում է Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմին, ապա մինչ այս նրանք ստուգողական հանդիպումներ էին անցկացրել «Ուրարտուի» երկրորդ թիմի (1։5) և «Շիրակի» (1։0) հետ։
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am