«Լոռին» Գյումրիում հաղթեց «Շիրակին»

Հայաստանի ընթացիկ առաջնության վեցերորդ տուրից հետաձգված խաղում «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում մրցեց Վանաձորի «Լոռիի» հետ: Հյուրերը կարողացան հաղթանակ տանել՝ հաղթական գոլը խփելով հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ: Աչքի ընկավ Եվգենի Սկոբլիկովը:

ՇԻՐԱԿ — ԼՈՌԻ 0-1 (0-0) MC
0-1՝ Եվգենի Սկոբլիկով 90+՛
ՇԻՐԱԿ. Ստեֆանովիչ Սպասոյե, 3 Նազարյան Հովհաննես, 4. Միքայելյան Արտյոմ, 6. Վարդանյան Էրիկ, 7. Ասլանյան Արման (11.Մարտին Գրիգորյան, 85՛), 19. Սիլոե Յակուբա (9.Արամ Մուրադյան, 76՛), 20. Մկրտչյան Ռուդիկ, 21. Գևորգյան Արտեմ, 25. Դավոյան Աղվան, 37. Ուռուշանյան Սերյոժա, 99. Ավո Լեյբ Ժունիոր
ԼՈՌԻ. 1. Գոմելկո Արտյոմ, 2. Կվամե Անտվի Նանա (17.Եվգենի Կիրիսով, 74՛), 8. Քոչարյան Արամ, 10. Բակալյան Վարդան (7.Ղուկաս Պողոսյան, 46՛), 11. Արաուժո Ֆերնանդո (9.Նիկոլա Տրիպկովիչ 78՛), 18. Բոժովիչ Իվան, 25. Ռոդոսսելսկիյ Տիմուր, 28. Մարինի Ջունիոր, 73. Օսիպով Պավել, 90. Սկոբլիկով Եվգենի, 91. Ստեպանով Ալեքսանդր
Զգուշացում՝ Տիմուր Ռուդոսելսկի 25՛ (Լ), Կլաուդիո Մարինի 48՛ (Լ), Մրցավար՝ Շահեն Աղայան

«Լոռին» իր 11-րդ հանդիպումն անցկացրեց և տարավ վեցերորդ հաղթանակը: Թիմն իր ակտիվում ունի 20 միավոր և առնվազն մեկ օրով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» կրեց ութերորդ պարտությունն անցկացրած 11 խաղից հետո: Թիմը վաստակած հինգ միավորով առաջ է միայն Երևանի «Փյունիկից» այն էլ լրացուցիչ արդյունքներով: Հատկանշական է, որ «Շիրակը» կրկին չկարողացավ հաղթել «Լոռիին»: Կողմերի միջև կայացած նախորդ տասը խաղում վանաձորցիները տարել են չորս հաղթանակ, վեց խաղ ավարտվել է ոչ-ոքի:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Լոռի ՖԱ 11 6 2 3 12 11 20
2.  Նոա 12 5 4 3 19 11 19
3.  Արարատ 10 5 3 2 14 6 18
4.  Արարատ-Արմենիա 9 5 3 1 14 3 18
5.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
6. Ուրարտու 9 4 3 2 13 8 15
7.  Վան 12 3 1 8 7 15 10
8.  Շիրակ 11 1 2 8 8 30 5
9.  Փյունիկ 10 0 5 5 2 8 5

«Լոռիի» կազմում իր առաջին գոլը խփեց Եվգենի Սկոբլիկովը: Վերջինս աչքի ընկավ անկյունայինից Պավել Օսիպովի կատարած փոխանցումից հետո: Սա նրա երրորդ գոլայինն էր ընթացիկ առաջնությունում: Վանաձորցիների գլխավոր ռմբարկուն Կլաուդիր Մարինին է՝ խփած երեք գոլով: «Շիրակը» կրկին գոլ չխփեց և բաց թողեց: Տիգրան Դավթյանի գլխավորած թիմն ամենաշատն է բաց թողել ընթացիկ առաջնությունում՝ 30 գոլ, խփել է ընդամենն 8 գոլ: Թիմի գլխավոր ռմբարկուն կենտրոնական պաշտպան Արտյոմ Միքայելյանն է՝ խփած 2 գոլով:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Վլադիմիր Ազարով (Նոա) 4
05
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4
Տուր 6 Քաղաք Մարզադաշտ
21.02.21 Ար.-Արմենիա
  —
Փյունիկ Երևան  Ուրարտու-3 14:45
21.02.21 Արարատ
  —
Ուրարտու Չարենցավան  քաղաքային 14:00
20.02.21 Շիրակ
0 — 1
Լոռի ՖԱ Գյումրի  ԳՖԱ 14:00
19.02.21 Նոա
4 — 0
Վան Երևան  Փյունիկ մ/դպ 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos