«Լոռին» ևս չորս նորեկ ունի

Վանաձորի «Լոռիի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի շարքերը համալրել են ևս չորս նորեկ: Սերբ հարձակվող Նիկոլա Տրիպկովիչն է տեղափոխվել «Լոռի»։ 23-ամյա ֆուտբոլիստը «Բորացի» սան է, խաղացել է Սերբիայի Սուպեր լիգայի «Սպարտակ», «Սմեդերևո» և «Ինջիջա» թիմերում:

«Լոռի» է տեղափոխվել Նեմանյա Շչեկիչը։ 29-ամյա դարպասապահը «Պարտիզանի» և Բելգրադի «ԲԱՍԿ»-ի սան է, հանդես է եկել նաեւ սերբական «Չուկարիչկի», «Զեմուն», «Զարկովո», «Մետալաց», «Յավոր Մատիս» թիմերում, Մոնտենեգրոյի «Մոգրենում», բուլղարական «Մոնտանայում»։

Լուիզ Մաթեուս Սերվո դե Կարվալյոն վերադարձել է «Լոռի»։ Բրազիլացի կենտրոնական պաշտպանը «Լոռի» էր տեղափոխվել 2019 թ․ ամռանը։ 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից ապաքինվելուց հետո է վերադարձել:

«Լոռին» համալրել է նաև Եվգենի Կիրիսովը։ 27-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել ռուսական «Դոմոդեդովո», «Լուչ», «Վոլգար» թիմերում, նորվեգական «Ստաբաեկում»։ Կիրիսովի վերջին թիմն եղել է բելառուսական «Բելշինան»։ Կիրիսովը խաղացել է նաեւ Ռուսաստանի Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ21 հավաքականներում։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos