«Լոռին» բրազիլացի նորեկ ունի

Վանաձորի «Լոռիի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմ է տեղափոխվել բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն։ 30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա C-ն եւ Սերիա D-ն ներկայացնող մի շարք թիմերում:

Մենսալաոն «Լոռի» է տեղափոխվել Սերիա C-ում հանդես եկող «Ֆերովիարիոյից», որի կազմում փետրվարի 15-ին նվաճել է Ֆարես Լոպես նահանգի գավաթը։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am