Հուշամրցաշար՝ նվիրված Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին

Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին նվիրված առաջին հուշամրցաշարի եզրափակչում կհանդիպեն ֆուտբոլի վետերանների և  «Էրեբունի» թիմերը: Խաղը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում սեպտեմբերի 26-ին, ժամը 11․30-ին։ Մինչ այդ երրորդ տեղի համար խաղում կմրցեն «Գազպրոմ Արմենիան» և Նոր Հաճնի թիմը:

Հուշամրցաշարի բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին: Մրցումներին հենց սկզբից մասնակցել են 8 սիրողական թիմ՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիան», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջուրի և Էրեբունու թիմերը:

Հավելենք, որ բացման հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր մասնակիցները ստացաել են Լևոն Ղասաբօղլյանի լուսանկարով հուշամեդալներ: Մրցաշարի առաջին հարվածը կատարել է Լևոն Ղասաբողլյանի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը: Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքը և ընկերները։ Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում:

Hot Videos