15+ գոլ վերջին 15 մրցաշրջանից յուրաքանչյուրում. Լեոն կրկին գոլ խփեց

Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության շրջանակներում «Բարսելոնան» արտագնա մրցավեճում հաղթեց «Ռայո Վալեկանոյին» 2:1 հաշվով և անցավ հաջորդ փուլ: Հյուրերի կազմում գոլերից մեկը խփեց Լիոնել Մեսսին:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած Մեսսին խփեց իր 15-րդ գոլն անցկացրած 21 խաղում: 11 անգամ նա աչքի է ընկել առաջնության շրջանակներում, ևս երեք գոլ խփել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:

Հատկանշական է, որ «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած վերջին 15 մրցաշրջանից յուրքանչյուրում արգենտինացին խփել է 15 գոլից ավելի:

Հաշվետու մրցավեճում կատոլոնացիների կազմում մյուս գոլը խփեց Ֆրենկի Դե Յոնգը: Հոլանդացու համար սա չորրորդ գոլն էր վերջին յոթ խաղում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Նա արդեն մեկ գոլ ավելի է խփել վերջին յոթ խաղում, քան դրանից առաջ խփել էր անցկացրած 62 մրցավեճում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos