Ֆրենկ Լեմպարդն այլևս Լոնդոնի «Չելսիի» մարզիչը չէ

Ֆրենկ Լեմպարդը հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից, այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ նշվում էր, որ Լեմպարդի փոխարեն լոնդոնցիների ղեկը կվստահվի Տոմաս Տուխելին: Գերմանացի մասնագետը «Չելսիի» հետ կստորագրի պայմանագիր մինչև 2022 թվականը:

Հիշեցնենք, որ Լեմպարդը գլխավորում էր թիմը 2019 թվականից: Ներկա պահին «Ազնվականները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում են՝ կայացած 19 տուրից հետո վաստակած 29 միավորով: Չեմպիոնների լիգայի գոտուց «Չելսիին» բաժանում է 5 միավոր:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am