Հայաստանի ազգային հավաքականն արդեն Լեհաստանում է

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Marriott Courtyard հյուրանոցում: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Կատովիցեից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Տիխի քաղաքի մարզադաշտում:  

Ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 24 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
  • Անատոլի Այվազով – «Ուրարտու»
  • Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
  • Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
  • Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
  • Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
  • Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
  • Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

  • Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
  • Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
  • Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
  • Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
  • Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)
  • Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
  • Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
  • Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
  • Սոլոմոն Ուդո – «Արարատ»
  • Յուրի Գարեգինյան — «Նոա»
  • Բենիկ Հովհաննիսյան — «Նոա»

Հարձակվողներ

  • Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
Hot Videos