Մեկ շաբաթ անց. Կրկին մարզչական փոփոխություն «Վանում»

Չարենցավանի «Վանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի մարզչական կազմում կրկին տեղի են ունեցել փոփոխություններ։ Գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի Արթուր Ասոյանը, իսկ նրան կօգնեն Կոնստանտին Զայցևի գլխավորությամբ ռուս մասնագետները։ Ավելի վաղ նշվել էր, որ «Վանը» գլխավորել է ռուս մասնագետ Կոնստանտին Զայցևը, իսկ վերջինիս օգնելու են Միխայիլ Գալայդիչը և դարպասապահների մարզիչ Նիկիտա Իլյինը։ 

«Մեր ակումբի նախկին գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը այսուհետ կզբաղեցնի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Վստահ ենք, որ Արզումանյանը դեռ շատ անելիք ունի հայկական ֆուտբոլում և միանշանակ կօգնի «Վանի» զարգացման գործում։ Մեր նախկին մամուլի խոսնակ Արսեն Անտիկյանը այսուհետ կզբաղեցնի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Ակումբից հեռացել են գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանն ու փոխնախագահ Կարեն Բարսեղյանը։ Երկու մասնագետներն էլ եղել են ակումբի հիմնադրման ակունքներում և օգնել են ակումբի ստեղծմանն ու կայացմանը։ Շնորհակալություն ենք հայտնում նրանց կատարած աշխատանքի համար և մաղթում ենք հաջողություններ հետագայում»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am