Եվրոների երկրորդ ամենաարդյունավետ հանդիպումը. Իսպանիան կրկին հինգ գոլ խփեց

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Իսպանիան 5:3 հաշվով հաղթեց Խորվաթիային ու անցավ քառորդ եզրափակիչ: Կողմերը միասին խփեցին ութ գոլ: Եվրոների պատմության մեջ սա երկրորդ ամենաարդյունավետ հանդիպումն է: Ավելի շատ գոլ խփվել 1960 թվականին: Այդ ժամանակ Ֆրանսիան ու Հարավսլավիան միասին խփել են 9 գոլ, խաղում 5:4 հաշվով հաղթել են հարավսալվացիները:

Իսպանիան երկրորդ խաղում անընդմեջ Եվրոյի շրջանակներում խփեց հինգ գոլ: Այս ցուցանիշով նա առաջինն է Եվրոների պատմության մեջ: Իսպանացիների կազմում չորրորդ գոլը խփեց Ալվարո Մորատան՝ Եվրոներում իր խփած գոլերի թիվը հասցնելով հինգի: Այս ցուցանիշով նա հավասարվեց Ֆերնանդո Տորեսին:

Ֆերան Տորեսն աչքի ընկավ գոլով ու գոլային փոխանցումով: Սեսկ Ֆաբրեգասից հետո նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում, որը խոշոր մրցաշարի (Եվրո / Մունդիալ) մեկ խաղում խփում է գոլ ու կատարում գոլային: Նա դա արեց 21 տարեկան 120 օրական հասակում, Սեսկն 2008 թվականին Ռուաստանի ընտրանու հետ խաղում 21 տարեկան 37 օրական էր: