Կրկին «Սիթին» կամ Ժոզեն. Ում բաժին կհասնի Լիգայի գավաթը

Անգլիայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում կմրցեն Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» և Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմը»: Թիմերը կիսաեզրափակչում համապատասխանաբար հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» և «Բրենտֆորդին»:

Հատկանշական է, որ լիգայի գավաթը կրկին կարող է նվաճել կամ «Մանչեսթեր Սիթին», կամ Մոուրինյոյի գլխավորած թիմը: Բանն այն է, որ վերջին 7 մրցաշրջանում Անգլիայի լիգայի գավաթը 5 անգամ նվաճել է «Մանչեսթեր Սիթին» (2014, 2016, 2018, 2019, 2020), 2 անգամ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմերը՝ «Չելսին» (2015) և «Մանչեսթեր Յունայթեդը» (2017): Հարկ է նշել, որ վերջին երեք խաղարկությունում անընդմեջ գավաթին տիրել է Պեպի գլխավորած «Սիթին»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am