Հայտնել էինք, որ ըստ ամենայնի Երևանի «Ալաշկերտ» կվերադառնա Աբրահամ Խաշմանյանը: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կողմերը համաձայնության են եկել:
«Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում: «Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում»,- նշված է հաղորդագրությունում:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am