Կայացել է Պրեմիեր Լիգայի խաղացանկի վիճակահանությունը

Հուլիսի 14-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի վիճակահանությունը:

Ըստ վիճակահանության արդյունքում ստացած խաղային համարների՝ առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը:

  • «Ուրարտու»-«Նորավանք»
  • «Սևան»-«Վան»
  • «Արարատ»-«Նոա»
  • «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»
  •  ԲԿՄԱ-«Փյունիկ»

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ: