Ռուսական Sport24 պարբերականը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կհեռանա «Տամբովից» և կհամալրի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» շարքերը: Նշվում է, որ խաղացողը շուտով պայմանագիր կստորագրի երևանյան ակումբի հետ:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Կարապետյանը մասնակցել է 16 խաղի և խփել է 3 գոլ: Անցած մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը խաղում էր «Սոչիում»:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am