25 գոլ՝ գլխով, աջ ոտքով և ձախ ոտքով. Կեյնն երրորդն է

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության շրջանակներում «Տոտենհեմը» 1:1 խաղաց «Ֆուլհեմի» հետ: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկավ Հարի Կեյնը: Վերջինս մրցակցի դարպասը գրավեց գլխի կատարած հարվածով:

Կեյնը դարձավ երրորդ խաղացողը Պրեմիեր լիգայի պատմության մեջ, որին հաջողվել է առնվազն 25 գոլ խփել գլխի հարվածով, 25 գոլ աջ ոտքով և 25 գոլ ձախ ոտքով:

Ավելի վաղ նման արդյունքի հասել էին «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերն ու «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am