Կեյնն անցավ Ֆաուլերից. Հարին Ժոզեի օրոք մասնակցել է թիմի բոլոր գոլային դրվագներին

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրում  «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 2:2 խաղաց «Էվերտոնի» հետ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Կեյնը:

Բոլոր մրցաշարերը հաշվի առած «Տոտենհեմը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ 62 խաղում 62 գոլ է խփել: Գոլային դրվագներին իր անմիջական մասնակցությունն է ունեցել Հարի Կեյնը՝ 45 գոլ ու 17 գոլային փոխանցում: Նշված ժամանակահատվածում (սկսած 2019 թվականի նոյեմբերի 23-ից) Պրեմիեր լիգայի որևէ այլ խաղացող չի խփել ավելի շատ գոլ: Ընթացիկ առաջնությունում Կեյնն արդեն խփել է 21 գոլ: Նա գլխավորում է ռմբարկուների ցուցակը, երկրորդ տեղում լիվերպուլցի  Մոհամեդ Սալահն է՝ խփած 19 գոլով: Հարձակվողը «Էվերտոնի» հետ խաղի հիմնական ժամանակի ավարտից րոպեներ առաջ լքեց խաղադաշտը վնասվածքի պատճառով:

Կեյնն առաջին ֆուտբոլիստն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ, որն երկու կամ ավելի գոլ է խփել երեք խաղ անընդմեջ նույն մրցակցի հետ խաղերում՝ («Էվերտոնի» հետ խաղերում է դա արել. սեպտեմբեր 2017, դեկտեմբեր 2018 և ապրիլ 2021):

Կեյնն ընդհանուր հաշվով խփեց իր 163-րդ և 164-րդ գոլերն Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում նա անցավ Ռոբբի Ֆաուլերից (163 գոլ) ու այս պահին յոթերորդն է:

  1. Ալան Շիրեր (260 գոլ)
    Ուեյն Ռունի (208 գոլ)
    Էնդի Քոուլ (187 գոլ)
    Սերխիո Ագուերո (181գոլ)
    Ֆրենկ Լեմպարդ (177 գոլ)
    Տիերի Անրի (175 գոլ)
    Հարի Կեյն (164 գոլ)

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos