Իտալիայի գավաթ. «Յուվենտուսն» եզրափակչում է

Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաում «Յուվենտուսը» սեփական դաշտում մրցեց «Ինտերի» հետ, խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Միլանում տեղի ունեցած առաջին մրցավեճում հաղթել էին թուրինցիները 2:1 հաշվով: Անդրեա Պիռլոյի գլխավորած թիմը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Նապոլի» — «Ատալանտա» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 0:0:

ԻՆՏԵՐ-ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 1-2 (1-2) MC
1-0՝ Լաուտարո Մարտինես 9՛, 1-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 26՛ (11մ), 1-2՝ Կրիշտիանու Ռոնալդու 35՛
ԻՆՏԵՐ. 1.Սամիր Հանդանովիչ, 6.Ստեֆան դե Վրեյ, 7.Ալեքսիս Սանչես, 10.Լաուտարո Մարտինես, 15.Էշլի Յանգ (14.Իվան Պերիշիչ, 66), 22.Արթուրո Վիդալ (24.Քրիստիան Էրիկսեն, 72), 23.Նիկոլո Բարելլա, 36.Մատեո Դարմիան, 37.Միլան Շկրինիար, 77.Մարսելո Բրոզովիչ (12.Ստեֆանո Սենսի, 86), 95.Ալեսսանդրո Բաստոնի (99.Անդրեա Պինամոնտի, 86)
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 4.Մաթեյս դե Լիգտ, 7.Կրիշտիանու Ռոնալդու (9.Ալվարո Մորատա, 76), 12.Ալեքս Սանդրո, 14.Ուեսթոն Մակքենի (3.Ջորջիո Կյելինի, 89), 16.Խուան Կուադրադո, 25.Ադրիեն Ռաբիո, 28.Մերիհ Դեմիրել, 30.Ռոդրիգո Բենտանկուր (5.Արտուր, 76), 33.Ֆեդերիկո Բերնարդեսկի (13.Դանիլո, 69), 44.Դեյան Կուլուսեվսկի (22.Ֆեդերիկո Կյեզա, 89), 77.Ջանլուիջի Բուֆոն
Զգուշացում՝ Էշլի Յանգ 25՛ (Ի), Արթուրո Վիդալ 38՛ (Ի), Ալեքսիս Սանչես 90՛ (Ի), Մերիհ Դեմիրել 14՛ (Յ), Ալեքս Սանդրո 32՛ (Յ), Կրիշտիանու Ռոնալդու 45՛ (Յ), Մաթեյս դե Լիգտ 47՛ (Յ), Արտուր 86՛ (Յ), Ալվարո Մորատա 90՛ (Յ) ; Մրցավար՝ Ջանպաոլո Կալվարեսե (Իտալիա)