27 գոլի կարոտով. Յովիչը վերադարձավ Ֆրանկֆուրտ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ», հայտնում են գերմանական ակումբի մամուլի ծառայությունից: Սերբ ֆուտբոլիստը իր նախկին թիմի գույները կպաշտպանի առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Յովիչը «Այնտրախտ» է վերադարձել վարձակալական հիմունքներով:

Ֆուտբոլիստը 2019 թվականին էր համալրել «Մադրիդի» շարքերը, տրանսֆերն իսպանական կողմի վրա արժեցել էր 63 միլիոն եվրո: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խաղացողն անցկացրել է 4 հանդիպում և աչքի չի ընկել ոչ մի գոլով:

Հիշեցնենք, որ մինչև Մադրիդ տեղափոխվելը Յովիչն «Այնտրախտում» անցկացրած իր վերջին մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած խփել էր 27 գոլ: Նրանից առաջ «Այնտրախտում» մեկ մրցաշրջանում առնվազն 27 գոլ խփել էր միայն Էնտոնի Յեբոան: Վերջինս 1992/93 թթ մրցաշրջանում դարձել է 30 գոլի հեղինակ:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Այնտրախտն» անցկացրած 15 խաղից հետո վաստակած 23 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am