Յովիչը 32 րոպեում խփեց նույնքան գոլ, որքան Մադրիդում անցկացրած 32 խաղում

Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց Գելզենկիրխենի «Շալկեին» շնորհիվ Լուկա Յովիչի դուբլի: Սերբ հարձակվողն առաջին հանդիպումն անցկացրեց գերմանական թիմի կազմում Մադրիդի «Ռեալից» վերադառնալուց հետո:

Հատկանշական է, որ Յովիչը խաղադաշտում անցկացրեց ընդամենը 32 րոպե հաշվի առած նաև մրցավարի կողմից ավելացված ժամանակը: Նշված ժամանակահատվածում նա խփեց նույնքան գոլ, որքան նա խփել էր Մադրիդում անցկացրած 32 խաղում:

Հաղթանակից հետո «Այնտրախտը» վաստակած 23 միավորով 9-րդ տեղում է: Թիմը տարավ չորրորդ հաղթանակն անընդմեջ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am