Ջեյմս Սանթոսը հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Ջեյմս Սանթոսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հավելենք, որ Սանթոսն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020-ի ամռանը։ Բրազիլացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։

«Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից ու 15-օրյա դադարից հետո վերսկսել մարզումները՝ պատրաստվելով Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղերին: «Մարիբորի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» կխաղա շվեդական «Համարբյուի» հետ: