Ջեյսոն Մարտինեսը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Հարձակվող Ջեյսոն Մարտինեսը հեռացել է «Արարատ-Արմենիայից» և տեղափոխվել է իսպանական «Ալբասետե», հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: 26-ամյա ֆուտբոլիստը միացել էր «Արարատ-Արմենիային» նախորդ տարվա սեպտեմբերին։ Թիմի կազմում անցկացրել 18 հանդիպում, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։