Իտալիայի ընթացիկ առաջնության 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Վերոնային»:
«Ներաձուրիները» կրկնեցին իրենց ռեկորդը մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով: 2020 թվականին թիմը խփել է 108 գոլ: Նույնքան գնդակ «Ինտերը» խփել է նաև 1961 և 2001 թվականներին:
Ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղից հետո Կոնտեի գլխավորած թիմը վաստակած 33 միավորով երկրորդ տեղում է: Հաջորդ տուրում թիմը մրցելու է «Կրոտոնեի» հետ հունվարի 3-ին:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am