«Ինտերը» կփոխի անվանումն ու լոգոն. Ակումբը կունենա նաև նոր հովանավոր

Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ միլանյան «Ինտերը» մարտ ամսին մտադիր է փոխել անվանում ու ակումբի լոգոն: Մասնավորապես Football Italia պարբերականը հղում անելով La Gazzetta dello Sport և Il Corriere della Sera պարբերականներին գրել է, որ ակումբի «Football Club Internazionale Milano» անվանումը փոխելու են «Inter Milano» անվանումով, որպեսզի ընգծվի ակումբի և քաղաքի միջև ժառանգությունը: Ակումբի լոգոն նույնպես փոխելու են և այն ձևավորելու են I և M տառերի շուրջ: Նշվում է նաև, որ առաջիկա ամիսներին ակումբում սպասվում են լուրջ փոփոխություններ:

Ավելին ըստ լրատվականների բրիտանական ընկերություններից մեկը, որի անունը չի նշվում մտադիր է ձեռք բերել ակումբի մի մասը, իսկ ակումբի պատմական հովանավոր «Pirelli»-ի փոխարեն նոր պայմանագիր է ստորագրվելու մեկ այլ հովանավորի հետ՝ տարեկան 30 միլիոն եվրո արժեքով: Հովանավորի անունը նույնպես չի նշվում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos