Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչ է ասել իրեն Պրոմեսը 11 մետրանոցից առաջ

«Կրասնոդարի» պաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե իրեն ինչ է ասել «Սպարտակի» հարձակվող Կվինսի Պրոմեսը 11 մետրանոցը իրացնելուց առաջ։ Նշենք, որ Սպերցյանը ՌՊԼ-ի երկրորդ տուրի «Սպարտակի»(1:4) հետ խաղում 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ էր դարձել։

«Պրոմեսը ասեց, որ ես չեմ խփի, ինչպես դա եղավ Մոսկվայում, երբ մենք հաղթեցինք 2։1 հաշվով։ Նա մի քանի անգամ կրկնեց, որ ես կվրիպեմ, և որ հուզվում եմ։ Սրանք ֆուտբոլային պահեր են։ Ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ, այդ պատճառով ամեն ինչ նորմալ է»,- ասել է Սպերցյանը Championat-ի հետ զրույցում։