Չպետք է գնային «վաբանկ». Բիչախչյանը՝ «Պայդեի» հետ խաղից հետո

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Պայդեի» հետ երևանյան խաղից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կիվել է տպավորություններով ու պատասխանել լրագրողների հարցերին:

  • Խաղի մասին

«Ուսումնասիրել էինք մրցակցին, գիտեինք ինչ ոճով է խաղում: Պաշտպանությունից է խաղում, փորձում է արագ հակագրոհներով արդյունքի հասնել: Առաջին տասը րոպեն մի փոքր վստահության պակաս կար, որի արդյունքում մի քանի դրվագում սխալվեցինք, բայց հետո մտանք խաղից մեջ ու ամբողջ խաղը, երևի, անցավ մեր թելադրանքով: Չկարողացանք իրական պահ ստեղծել:

Ունեինք նպաստավոր պահեր, երբ կարելի էր 16, 18, 20 մետրից ավելի որակով կատարել հարվածները: Ցավոք չստացվեց: Ամեն դեպքում մեր առաջադրանքի մեջ մտնում էր մտքում պահել երկրորդ խաղն ու ոչ մի դեպքում վաբանկ գնալ՝ չկորցնելով կարգապահությունը: Ինչ հաշիվ էլ գրանցվեր այսօր, դիմակայության ելքը վճռվելու էր ու վճռվելու է էստոնիայում: Շանսերը գնահատում եմ 50/50»:

  • Խաղային համակարգի մասին

Խաղային սխեմայի փոփոխություն չենք կատարել: «Առաջին կեսում դիրքային գրոհների ժամանակ սխալ էինք սկսում հարձակումը: Երկրորդ կեսում կարողացանք այդ սխալը ուղղել ու ճանապարհներ գտնել մոտենալու մրցակցի տուգնանայինին: Պատճառաբանություններ չեմ սիրում, բայց թե՛ մեզ, թե՛ նրանց քամին ահավոր խանգարեց: Ունեինք մշակված կոմբինացիաներ, բայց քամին թույլ չէր տալիս դրանք օգտագործել»:

  • Մրցակցի խաղաոճի մասին

«Պայդեն» բավականին ագրեսիվ, կոմպակտ ու կարգապահ պաշտպանություն է տանում: Եթե նայել եք Թբիլիսիի «Դինամոյի» հետ նրանց խաղը, ապա նույն պատկերն այնտեղ էր: Պետք է գիտակցնեք, որ միակ ելքը մեր արագ խաղը պետք է լինի: Մեր դանդաղ խաղի պառճառով էր, որ մրցակիցը հասցնում էր մանր-մունր խախտումներ անել, իսկ դա մեզ ձեռնտու չէ»:

  • Արտյոմ Ավանեսյանի ու Մաիլսոն Լիմայի մասին

«Արտյոմ Ավանեսյանը արեց այն, ինչ պահանջվում էր, պարզապես հարձակման ֆազայում սրության պակաս կար: Հանուն արդարության պետք է ասեմ, որ առաջին կեսում բավականաչափ գնդակ չգնաց նրա գոտի: Լիման լավ մտավ խաղի մեջ: Հուլիսի 1-ից եմ թիմում ու այս պահին 23 հավասազոր խաղացողներ են իմ տրամադրության տակ: Ոչ մեկին տեղ չեմ երաշխավորել: Հարգում եմ բոլորի անցյած ճանապարհը: Բոլորը հնարավորություն ունեն ցանկացած խաղում խաղալու ու ցանկացածը կարող է նստելու պահեստայինների նստարանին»: