«Պայդեի» գլխավոր մարզիչն ասում է՝ ֆուտբոլ են խաղում հանուն աղջիկների

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիայի» հետ երևանյան խաղից հետո «Պայդեի» գլխավոր մարզիչ Կարել Վոոլեյդն կիվել է տպավորություններով ու պատասխանել լրագրողների հարցերին:

— Երեկվա ասուլիսին ասել էի, որ փորձելու ենք հաղթել այս խաղում և առաջին կեսի դրվագները ցույց են տալիս, որ մենք փորձել ենք գոլեր խփել, բայց մեզ մոտ չստացվեց: Երկրորդ կեսում խաղի ընթացքը մի փոքր փոխվեց, բայց ես ուրախ եմ գրանցված արդյունքից, քանի որ օրինակ եթե մենք պարտվեինք 3:0 հաշվով, ապա պատասխան խաղում մեր հարկի տակ դժվար կլիներ պայքարել ինչ-որ բանի համար: Խաղն ավարտվել է ոչ-ոքի:

Տանը մեզ կօգնեն մեր երկրպագուները, որոնք կաջակցեն շատ լավ մեր թիմին: 0:0 է ավարտվել հանդիպումը ու դրանից ելնելով մենք ունենք առավելություն տնային խաղից առաջ. բայց հնարավորությունները գնահատում եմ հավասար՝ 50/50: «Արարատ-Արմենիան» նույնպես շատ ջանքեր կգործադրի հաջորդ խաղին.- ասաց Վոոլեյդը:

Վերջում «Պայդեի» գլխավոր մարզիչ խոսք խնդրեց ու ասաց հետևյալը. «Մարզչական կարիերայի ընթացքում շատ ասուլիսների եմ մասնակցել, բայց երբեք այսքան գեղեցիկ աղջիկներ չեմ տեսել թե ասուլիսներին, թե վերջին երեք օրում Հայաստանում: Լավ մարդիկ, լավ երկիր: Կարծում եմ՝ տղաները ֆուտբոլ են խաղում հանուն աղջիկների: Դրա համար ենք մենք  ֆուտբոլ խաղում»: