«Լավ խաղ եմ սպասում». Կարեն Մուրադյանը՝ «Պայդեի» հետ խաղից առաջ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կմրցի էստոնական «Պայդեի» հետ: Խաղից առաջ իր տպավորություններով ու սպասումներով կիսվել է Հայաստանի փոխչեմպիոնի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը:

  • Շատ ամուր և կարգապահ թիմային ֆուտբոլ է ցուցադրում «Պայդեն»: Մեզ մոտ էլ թիմում շատ լավ մթնոլորտ է, մարտական ենք տրամադրված: Լավ խաղի սպասումով: Լավ վիճակում ենք, լավ պատրաստվել ենք, հավաքներ ենք անցկացրել: Վաղվա խաղը ցույց կտա: Լավ խաղ եմ սպասում: Թիմում եղած փոփոխություններից հետո կարճ ժամանակ է անցել, սակայն շնորհիվ թիմում տիրող լավ մթնոլորտի, կարողացանք շուտ հասկանալ միմյանց: Թիմը պատկերացում ունի, թե ինչ են պահանջում մարզիչները մեզնից,- ասաց Կարեն Մուրադյանը: