«Մադրիդն» ուզում է հաղթել, բայց չի ուզում խաղալ». Նասեր Ալ Խելաիֆիի հարցազրույցը

«Պարի Սեն Ժերմենը» վերափոխման փուլում է: Marca-ն զրուցել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիի հետ և քննարկել է նրանց վերջին քայլերը, հատկապես Մաուրիսիո Պոչետինոյի ու նրան Քրիստոֆ Գալտյեով հնարավոր փոխարինման վերաբերյալ: Բայց Խելաիֆին առիթից օգտվել է ու հստակեցրել, որ Զինեդին Զիդանը երբեք չի եղել տարբերակ: Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեի՝ պայմանագիրը երկարաձգելուն, ՊՍԺ-ի նախագահը պաշտպանում է իր հարձակվողին ու վստահեցնում՝ միշտ էլ գիտեր, որ ֆուտբոլիստը մնալու է Փարիզում:

  • Կարելի՞ է արդյոք Պոչետինոյի ժամանակն ակումբում համարել ավարտված:
  • Մենք դեռ չենք կարող խոսել այդ մասին, մենք դա կանենք անհրաժեշտ պահին, ոչ հիմա:
  • Արդյոք Գալտյեն ֆավորի՞տ է ու երբևէ Զիդանը եղե՞լ է տարբերակներից մեկը:
  • Զիդանի մասին ցանկանում եմ ասել մի կարևոր բան: Նա մեկն է, ով ինձ դուր էր գալիս որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ, ես սիրում եմ նրան: Բայց մենք երբեք նրա հետ չենք խոսել, անմիջականորեն կամ միջնորդավորված, և ես նրան շատ եմ հարգում ու գնահատում: Մամուլում շատ բան է տեղ գտել, բայց մենք նրա հետ երբեք խոսակցություն չենք ունեցել:
  • Մբապեի որոշումը լայն քննադատության արժանացավ Իսպանիայում: Կարո՞ղ եք ներկայացնել Ձեր տեսանկյունն ու նրա ընտրության պատճառները:
  • Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Ռեալին»՝ որպես ակումբ, դա հիանալի ակումբ է, բայց Կիլիանը երբեք չէր որոշի երկարաձգել պայմանագիրը հանուն փողի, սա մեկ: «Մադրիդի» առաջարկն ավելի լավն էր, քան մերը: Նա մեր ֆուտբոլիստն է, ու նա այլ առաջարկներ էլ ուներ Անգլիայից, բայց ընտրեց ՊՍԺ-ն, ու մենք ոչ նրա, ոչ էլ նրա ընտանիքի հետ փողի մասին չենք խոսել մինչև վերջին պահը: Կիլիանին ավելի շատ հետաքրքրել է նախագիծը, ֆուտբոլն ու սպորտը: Նա փարիզցի է, նա ֆրանսիացի է, և նա ցանկանում էր մնալ այստեղ, որպեսզի ներկայացնի իր քաղաքը, իր երկիրը, իր ակումբը, և այն, ինչ նրա մասին խոսում են, անարդարացի է: Նրանց համար փողն ամենակարևորը չէ, նրանք ցանկանում են հաղթել և ցանկանում են սպորտային նախագիծ: և Ըստ Ֆլորենտինո Պերեսի՝ ֆուտբոլիստը մտափոխվել է օր առաջ: Ի՞նչ եք կարծում, ե՞րբ Մբապեն որոշեց երկարաձգել պայմանագիրը: — Ես չգիտեմ՝ ինչ է ասում «Մադրիդը», արդյոք դա եղել է մի քանի օ՞ր, թե՞ մի քանի ամիս առաջ: Ես գիտեմ, որ ամիս առաջ Մբապեն ցանկանում էր մնալ: Ես լսել եմ, որ «Ռեալն» ասել է, թե նա ցանկանում էր խաղալ իրենց կազմում, բայց դա ճիշտ չէ: Մենք հիմա խոսում ենք նրանց վերջին առաջարկի մասին, բայց ամռանը նրանք առաջարկում էին 170 և 180 միլիոն եվրո: Դա նշանակում է, որ նրանց առաջարկը՝ գումարած աշխատավարձը, արդեն ավելի լավն էր, քան մերը՝ այս պահի դրությամբ: Ես հրաժարվեցի 180 միլիոնից: Ու մարդիկ, որոնց ես վստահում էի, ինձ ասացին, որ ես խելագար եմ, քանի որ նա կարող էր առանց գումարի հեռանալ: Բայց ես արեցի դա, քանի որ վստահ էի՝ Կիլիանը կմնա, որովհետև լավ գիտեմ նրան ու նրա ընտանիքին: Ես գիտեմ՝ ինչ է նա ուզում: Կիլիանը շատ լուրջ է, պրոֆեսիոնալ, ու ցանկանում է խաղալ և հաղթել, փողը նրան չի մտահոգում: Ես հասկանում եմ, որ «Ռեալը» հիասթափված է, բայց Մբապեի մասին նման բան ասելն արդար չէ:
  • Եթե հավատանք երեք հիմնադիրներին՝ «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվեին»՝ Եվրոպական Սուպերլիգան դեռ ողջ է: Համաձա՞յն եք:
  • Ինձ համար այն արդեն մեռած է: Բայց դա ևս տարօրինակ է: «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան, ու դա վաստակած հաղթանակ է, բայց, մի կողմից, նրանք ցանկանում են հաղթել, իսկ մյուս կողմից չեն ցանկանում խաղալ: Եթե դժգոհ եք, չպետք է խաղաք այստեղ: Սա աշխարհի լավագույն մրցաշարն է, և ես նույնիսկ չգիտեմ՝ ինչու են իսպանացի երկրպագուները նույնպես դեմ այս մրցաշարին, բայց ինձ համար Սուպերլիգան մեռած է:
  • Ձեզ անհանգստացնո՞ւմ է Տեբասի հայցը ֆրանսիական դատարաններում ու Եվրոպայում:
  • Ո՞վ է Տեբասը: Ես չգիտեմ այդ մարդում: Մեր ոճն է՝ չմիջամտել այլ ակումբների. այլ լիգաների կամ ֆեդերացիաների գործերին, դա մեր ոճը չէ: Բայց ես չեմ պատրաստվում համակերպվել այն բանի հետ, որ ուրիշները մեզ դասեր են տալիս: Ինձ համար մեկ է, թե նա ինչ է ասում, ճշմարտությունն այն է, որ մենք այդ մասին խոսում ենք արդեն մի քանի տարի: Մենք ունենք ֆուտբոլային նախագիծ ու պատրաստվում ենք իրագործել այն: Մեզ չի հուզում այն ամենը, ինչ լույս է տեսնում մամուլում, քանի որ չենք կարող ժամանակը ծախսել այդ ամենի վրա:

  • Կարո՞ղ է Մբապեի պայմանագիրը վտանգի տակ դնել ՊՍԺ-ի ֆեյր-փլեյը:
  • Ամեն տարի, ամեն ամառ միևնույն բանը: Նա ասում է, թե մենք չենք հարգում ֆեյր-փլեյը, չենք հարգում ուրիշների՞ն: Մենք գիտենք, թե ինչ կարող ենք անել, ում կարող ենք ձեռք բերել, մենք ավելի լավ գիտենք՝ ինչ կարող ենք անել, քան նա, և ոչ ոք չպետք է մեզ ասի, թե ինչ անենք: Եթե մենք մի բան անում ենք, ապա միայն այն պատճառով, որ կարող ենք: Նայեք Մեսսիի դեպքին: Նույն բանն էր, նրանք ասում էին, որ դա անհնար է ֆինանսական տեսանկյունից, և մենք գումար աշխատեցինք Մեսսիի հետ: Նա (Տեբասը՝ խմբ.) գաղափար չունի, ու լավ կանի՝ կենտրոնանա իր լիգայի վրա, քանի որ Լա Լիգան մի քիչ մեռած է:
  • Նեյմարը նոր պրոյեկտի մա՞սն է արդյոք:
  • Մենք չենք այս հարցերի մասին խոսել ԶԼՄ-ներում, ինչ-որ մեկը գալիս է, մեկ ուրիշը հեռանում է, բայց սրանք կոնֆիդենցիալ բանակցություններ են:
  • Լուիս Կամպոսի՝ ֆուտբոլային խորհրդականի պաշտոնում նշանակվելը կապ ունի՞ Մբապեի մնալու հետ:
  • Ես ուզում եմ հստակեցնել նաև, որ Մբապեն երբեք չի միջամտել սպորտային որոշումներին: Նրա ուզածը միայն հաղթանակներն են: Եթե նա ինչ-որ բան էլ ասում է մեզ, ապա միայն այն պատճառով, որ դա ավելի լավ է համարում ամբողջ ակումբի համար, բայց երբեք չի միջամտում պլանավորման գործերին:
  • Ինչպե՞ս ընդունեցիք «Ռեալի» քամբեքը «Բեռնաբեուում»:
  • Չեմպիոնների լիգան հաղթելը բարդ է, ու մենք չենք կարող ասել, որ վստահաբար հաղթելու ենք այն: Բայց կար խախտում, որը փոխեց ամբողջ խաղը: Մենք մինչև 60-րդ թե 70-րդ րոպեն վերահսկում էինք խաղը: Հասկանալի է, որ փորձը, անխոս, աստիճան է, ու մենք պետք է հոգեբանորեն ուժեղ լինենք՝ ինչպես մեծ ակումբ՝ մեծ վստահությամբ: Բայց մենք պետք է ավելի միասնական ու ամուր լինենք, իսկ «Ռեալի» դեմ, ըստ էության, դա չկար, սա է ճշմարտությունը:
  • Ձեզ չի՞ մտահոգում, որ Իսպանիայում ՊՍԺ-ն հաճախ անվանում են պետական ակումբ:
  • Իսպանիայում որոշ ակումբների պետական աջակցությունն ավելի շատ է, քան մերը: Քաղաքի կենտրոնում փառահեղ մարզադաշտը՝ առանց վճարի, ինչ-որ բան չէ՞: Մենք վճարում ենք մարզադաշտի համար, մարզաբազայի համար, իսկ նրանց ավելի շատ են աջակցում: Դա ազնիվ չէ: Մենք ամեն ինչի համար ենք վճարում: