«Չորս խաղ ունենք, չորս եզրափակիչ, որոնք պետք է հաղթենք». Արտյոմ Ավանեսյանը՝ «Նորավանքին» հաղթելուց հետո

«Նորավանքին» հաղթելուց հետո (2:0) «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Արտյոմ Ավանեսյանը football365.am-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով: Մրցավեճում Ավանեսյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: 

  • Լավ խաղ, լավ հաղթանակ, դրական էմոցիաներ: Առջևում չորս խաղ ունենք, չորս եզրափակիչ, որոնք պետք է հաղթենք ու վստահ եմ՝ չեմպիոն ենք դառնալու: Վերադառնալով խաղին՝ որակյալ ֆուտբոլ խաղացինք, արդյունավետ: Ապրեն տղաները, բոլորը: Կարգապահ, լավ թիմ է «Նորավանքը»: Նրանք բոլոր հնարավորություններն ունեն նվաճելու գավաթը: Խոսքը գավաթի խաղարկության եզրափակչի մասին է: Մեկ խաղում ամեն ինչ հնարավոր է: Այնտեղ տրամադրվածությունն այլ է, էմոցիաները նույնպես: Չեմ զարմանա, որ նրանք հաղթեն այդ խաղում: Առաջնությունը մակարդակը բարձրացել է, գնալով ավելանում է բարձրակարգ խաղացողների թիվը: Արդեն չորրորդ տարին եմ այստեղ ու կարող եմ ասել, որ առաջնության մակարդակը բարձրացրել է,- ասաց Ավանեսյանը: