«Եթե այսպես շարունակենք՝ կհայտնվենք եռյակում». Եվգենի Օանչան՝ «Ալաշկերտին» հաղթելուց հետո

«Ալաշկերտին» հաղթելուց հետո (2:0) «Նոայի» մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Օանչան football365.am-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով: Վերջինս խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ բացելով գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում:

  • «Ալաշկերտի» նման մրցակիցների հետ միշտ հաճելի է խաղալ: Թիմը փորձում է ֆուտբոլ խաղալ, այլ ոչ թե փակվում է սեփական տուգանայինում: Լավ խաղացինք, մարզիչը մեզնից ուղղահայաց ֆուտբոլ է պահանջում: Փորձում էինք դա անել, ձգտում էինք ու դա տվեց իր պտուղները: Կար առաջադրանք նաեւ հարվածել մրցակցի դարպասին հեռվից: Պահն եղավ, որոշեցի հարվածել ու գոլ խփեցի: Շատ երջանիկ եմ: Մարզչական փոփոխությունից հետո փոխվել է մարզումային գործընթացը: Այսպես ասած ավելի ժամանակակից ֆուտբոլ ենք փորձում խաղալ: Դա ենթադրում է, որ ավելի շատ ուժ պետք է ներդնել: Դա տալիս է իր պտուղները: Բոլորն են երեւի նկատել, որ Պիկուշչակի գալուց հետո մեր խաղը շատ է փոխվել: Բոլորի համար բարդացել է մեզ հետ խաղալը: «Նոան» միշտ աչքի է ընկել իր ոգով ու պետք է պայքարենք երրորդ տեղի համար: Մինչեւ վերջ պայքարելու ենք: Եթե շարունակենք նման կերպ խաղալ, ապա կհայտնվենք եռյակում,- football365.am-ի հետ զրույցում ասաց Եվգենի Օանչան: