«Նահանջելու տեղ չունենք, իսկ երրորդ տեղին հասնելն իրատեսական է». Արթուր Քարտաշյանը՝ «Վանի» հետ խաղից հետո

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Նոան» ոչ-ոքի (0:0) խաղաց «Վանի» հետ: Հանդիպման մասին football365.am-ի հետ զրույցում խոսել է «Նոայի» ֆուտբոլիստ Արթուր Քարտաշյանը:

  • Ծանր խաղ ստացվեց երկկողմանի: «Վանը» շատ ուժեղ պաշտպանվում էր: Չէին կարողանում մեր պահերն օգտագործել, արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Նոր մարզչի գալուց հետո փոփոխություններ կան ինչպես մարզումային գործընթացում, այնպես էլ տակտիկայի տեսանկյունից: Հիմա շատ լավ է: Խաղից խաղ բարելավում ենք մեր որակները ու ամեն ինչ կանենք, որ հասնենք անգամ երրորդ տեղին: Մտածում եմ՝ իրատեսական է դա: Ամեն ինչ մեզնից է կախված: Պետք է ներդնել բոլոր ուժերը, որովհետև նահանջելու տեղ չունենք: Գարնանային հատվածում քիչ գոլեր ենք խփել ու դա կապված է գոլային պահերը չօգտագործելու հետ: Եզրափակիչ ֆազայում ինչ-որ մի բան պակասում է գոլեր խփելու համար: Ամեն ինչ կանենք, որ վիճակագրությունը փոխենք, գոլեր խփենք ու հաղթանակներ տանենք,- football365.am-ի հետ զրույցում ասաց Քարտաշյանը: