Դարձավ ուսուցիչ, որ որդու քաղցկեղի բուժման համար վճարի

Փոքրիկ Ռիո Սփուրը լայն ժպտում է և ուրախությամբ հայտարարում, որ նախաճաշի համար օշարակով նրբաբլիթներ ունի: Դրանք ուտելուց հետո նա պառկում է բազմոցին, iPad-ով միացնում ու սկսում նայել «Հրշեջ Սեմ»-ը, որի երաժշտությունը երգում է ամբողջ կոկորդով մեկ: Հայրիկ Թոմմին՝ «Շեֆիլդի» ու «Բլեքբըրնի» նախկին պաշտպանը, և մայրիկ Քլոեն հպարտությամբ հետևում են խոհանոցից:

Այս տեսարանը կրկնվում է երկրի հարյուրավոր տներում: Միայն թե սա ձեր սովորական տունը չէ, ու Ռիոն էլ սովորական երեխա չէ: Երգերն ու ժպիտները թաքցնում են այն փաստը, որ սա Մանչեսթերի Արքայական մանկական հիվանդանոցում լինելուց հետո նրա առաջին օրն է տանը՝ Բրոքհոլլում՝ Բլեքբըրնից ոչ այնքան հեռու:

3-ամյա անուշիկ փոքրկը հենց նոր է անցել քիմիաթերապիայի հերթական կուրսը, հետո լինելու է ճառագայթային թերապիա, և հաջողության ոչ մի երաշխիք:

Այն, ինչ սկսվեց ապրիլին իբրև որովայնի ցավ, իրականում Ուիլմսի ուռուցքն էր՝ մանկական երիկամների քաղցկեղի տեսակ: Նա նաև երկու ուռուցք ուներ թոքերի վրա, և եթե նույնիսկ քիմիաթերապիան ու ճառագայթային թերապիան աշխատեն, մեծ հավանականություն կա, որ քաղցկեղը կվերսկսվի:

Նման դեպքերում հաղթահարելու հավանականությունը կազմում է մոտ 10 տոկոս:

Քսակի կապիչները ձգված են, քանի որ Քլոեն ու Թոմմին, որը խաղացել է նաև «Դոնքսթերում» ու «Փրեսթոնում», թողել են աշխատանքը, որպեսզի լինեն Ռիոյի ու նրա 18-ամսական եղբոր՝ Ռուդիի կողքին՝ տանը և հիվանդանոցում: Նրանք ապրում էին խնայողություններով, քանի որ Թոմմիի՝ կարիերան ավարտել ստիպած վնասվածքը տարօրինակ կերպով համարվել է «բնական» իսկ դա նշանակում է, որ PFA-ի կողմից որևէ վճար չկա: Եվ հիմա, բախվելով միջոցներ հայթայթելու անհրաժեշտությանը, եթե, ինչպես նրանք ցավով սպասում են, ցավով ստիպված լինեն դեղ գտնել, նրանք կորցրել են գլուխը:

Թոմմին ուսուցչի որակավորում է ստացել, բայց «աշխատանքային հերթափոխը», այսինքն՝ մեկը Ռիոյի հետ հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Ռուդիի հետ, նշանակում է, որ Քլոեն ստիպված է եղել թողնել կոսմետոլոգի իր աշխատանքը: Նրա հին ակումբներն օգնել են, և հաջորդ ամիս կկայանա 120-մղոնանոց հեծանվավազք Հիլլսբրոյից Դիփդեյլ, բայց ավելին է պետք: Շատ ավելին:

«Ռիոյի քիմիաթերապիան նշանակում է՝ մենք ընտրություն չունենք: Այն կարող է լինել 4 օրից, և կախված նրա ինքնազգացողությունից՝ մենք կարող ենք ակնթարթորեն վերադառնալ հիվանդանոց: Նրա իմունային համակարգը գրեթե բացակայում է: Հենց նրա ջերմությունը բարձրանում է, մենք 48 ժամով հայտնվում ենք հիվանդանոցում, և մենք պետք է մտածենք նաև Ռուդիի մասին, որը նույնքան կարևոր է:

Դա մղձավանջ էր: Մենք ծախսել ենք խնայողությունները, և միայն օգնության ու բարի մարդկանց շնորհիվ ենք կարողացել առաջ շարժվել», — բացատրում է Թոմմին:

Նորմալ կյանք վարելը ինքն իրենով պայքար է, բայց Թոմմին ու Քլոեն աննկարագրելի լավ են գլուխ հանում:

Թոմմին ասում է.

«Նա շատ խելացի տղա է ու շատ հարցեր է տալիս: Մենք նրան ասել ենք, որ իրեն փոքրիկ վիրահատություն է սպասվում, ակնհայտ է, որ դա այդպես չէ, նրա երիկամը հեռացրել են: Բայց անեսթեզիոլոգի մոտ գնալու ճանապարհին նա ամբողջ ձայնով երգում է «Հրշեջ Սեմի» սաունդթրեքը:

Եվ 8 օր անց տուն վերադառնալուց հետո եղել են մի քանի գիշերներ, երբ բավականին շատ երգ ու ծիծաղ կար: Մենք պարզապես չէինք ուզում, որ դա վերջանար: Մենք պետք է գնահատենք այդ պահերը ավելի շատ, քան առաջ, քանի որ դրանք այնքան էլ հաճախ չեն պատահում»:

Ու քանի դեռ հայրիկն ու մայրիկը պատմում են հոգին տակն ու վրա անող պատմությունը, Ռիոն՝ ականջակալներն ականջին, սենյակի մյուս ծայրում բարձր ու երջանիկ երգում է:

Ինչպես Քլոեն է ասում.

«Հիվանդանոցում բոլորը հիացած են նրանով: Նա քայլում է միջանցքով ու բացականչում. «Ահա և ես, ողջույն»: Նա պարզապես սիրում է կյանքը, նա սիրում է ամեն ինչ»: